Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան

Մոսկայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Կարինե Մարգարյանը։

«Հինգ ամիս տևած պայքարից հետո Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարած չլինելու հիմքով»,– գրել է փաստաբանը։

Նշենք, որ Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրելու համար ՀՀ եկած տղամարդու ձերբակալությունը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 7-ին ՌԴ վերադառնալիս։ Պատճառը դարձել էր ավելի վաղ նրա տված կարճ հարցազրույցն օդանավակայանում, որտեղ ասել էր, որ ընտանիքի հետ եկել է ընտրություններին մասնակցելու, երեկոյան հետ կգնան, «որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։

Նրա մասնակցությամբ տեսագրությունը բավականին շատ տարածում էր գտել համացանցում նաև քարոզչական նպատակով։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, քանի որ հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին` չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

02:59 30/10/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գ
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:Ծանրամարտի Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային պայքարում Եվրոպայի Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am