Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան

Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13–ին, տեղի ունեցած միջադեպից հետո 18-ամյա Աշոտ Մադաթյանը ծանր վնասվածքով տեղափոխվել է Երևան։ 

Տղայի մայրը՝ Ռուզաննա Թարփոշյանը պատմել է, որ միջոցառման ընթացքում նրանց հետ է եղել նաև Ռուզաննայի հորաքրոջ թոռը՝ 16-ամյա Ավետիք Սիմոնյանը։

«Ավետիքը իրեն վատ է պահում, անընդհատ նեղացնում է մյուսներին, վատ խոսքեր է ասում։ Երկու եղբայրները և նրանց ընկերը որոշում են նրան տուն ուղեկցել, որպեսզի որևէ փորձանք չլինի։ Տուն հասնելուց հետո որդիս՝ Աշոտը, բարձրանում է աստիճաններով և հարազատին խնդրում, որ Ավետիքին պահեն տանը, մի փորձանք չբերի»,– պատմում է մայրը։

Նրա խոսքով՝ այդ պահին 16-ամյա տղան դուրս է եկել և հարվածել իր 18-ամյա որդու գլխին. «Չգիտենք՝ ինչով է հարվածել։ Տարբեր վարկածներ են ասում․ մեկը ասում է՝ մահակ է եղել, մյուսը՝ կացին, երրորդը՝ այլ առարկա։ Բայց հարվածը ծանր է եղել, որովհետև մեկ հարվածից տղաս ստացել է դեմքի բազմակի կոտրվածքներ և կորցրել է գիտակցությունը»։

Ընտանիքը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը։ Մոր խոսքով՝ դեպքի գիշերը երիտասարդի ընկերներից մեկին և իր ամուսնուն տեղափոխել են ոստիկանություն և հարցաքննել։ Միաժամանակ, ընտանիքը պահանջում է ուսումնասիրել դեպքի վայրի տեսախցիկների հնարավոր տեսագրությունները։ Մոր խոսքով՝ դեպքի վայրի հարևանությամբ կան բանկ, հյուրանոց և այլ շինություններ, որտեղ տեղադրված են տեսահսկման համակարգեր։

Մայրը նաև նշում է, որ դեպքից երեք օր անց 16-ամյա տղան ոստիկանությունում ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի իր վարկածը։ Ըստ մոր փոխանցածի՝ նա հայտնել է, թե երեք ընկերներով իրեն հարվածելու փորձ են արել, ինքը փախել է, մտել տուն, իսկ հետո նրանք եկել են իր հետևից, ինչից հետո ինքը պաշտպանվել է։ Ընտանիքը, սակայն, չի ընդունում այդ վարկածը և պահանջում է օբյեկտիվ քննություն՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները։

11:32 30/08/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Նախաձեռնությունը մշակվել է Անն
Օրենսդրական այն նախաձեռնությունը, որը ներկայացրել են գործընկերները, մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ն Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Նախաձեռնությունը մշակվել է Անն
Օրենսդրական այն նախաձեռնությունը, որը ներկայացրել են գործընկերները, մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ն Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am