Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ToC մշակութային կազմակերպությունն ապրիլի 1-ից նոյեմբերի 1-ն Վանաձոր քաղաքում իրականացնում է «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի երկրորդ նախագիծը։ Այս մասին  տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով ուսումնասիրել և վերաիմաստավորել Հայաստանում և արտերկրում լքված ճարտարապետական տարածքները՝ բացահայտելով դրանց պատմամշակութային նշանակությունը և խթանելով համայնքային ներգրավվածությունն ու հանրային երկխոսությունը։

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» խորագրով բազմադիսցիպլինար ցուցահանդեսը. կներկայացվեն արվեստագետների հետազոտությունների հիման վրա ստեղծված աշխատանքները՝ վերաիմաստավորելով անցյալի հիշողությունները ներկայի համատեքստում։

Երկրորդ նախագծի առանցքում Վանաձորի «Արտեկ» պիոներական ճամբարն է, որի ճարտարապետական ժառանգության և հավաքական հիշողության ուսումնասիրությանն է նվիրված Լիլիթ Մարտիրոսյանի (Երևան), Էրիկ Խանոյանի (Վանաձոր) և Կլիցա Անտոնիուի (Կիպրոս) մասնակցությամբ ստեղծագործական համագործակցությունը. ծրագրի հեղինակ և ցուցահանդեսի համադրող՝ Սոնա Հովհաննիսյան, ծրագրի արտ մենեջեր՝ Մարիաննա Աճեմյան:

Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև ստեղծագործական աշխատարաններ, հանդիպումներ և քննարկումներ՝ պատանիների, արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

01:56 22/10/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Պետական մարմիններից 24 ժամ պահ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am