Կենտրոնական Ասիան 20 տարի շարունակ չի արժանացել ԱՄՆ-ի պատշաճ ուշադրությանը․ Ռուբիո

Վերջին 20 տարիների ընթացքում Կենտրոնական Ասիան չի ստացել ամերիկացի քաղաքական գործիչների պատշաճ ուշադրությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն այցով գտնվում է Սամարղանդում։

«Վերջին 20 տարիների ընթացքում Կենտրոնական Ասիան մեր քաղաքական գործիչների կողմից չի արժանացել այն ուշադրությանը, որին իրականում արժանի է։ Սակայն իրավիճակը փոխվում է, և հենց այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք»,— ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդմամբ, այդ թվում՝ տնտեսական գործակցության ընդլայնման միջոցով։

«Ուզբեկստանի տնտեսությունն արագ տեմպերով է զարգանում։ Այստեղ հսկայական հնարավորություններ են բացվում բնակչության բարեկեցության բարձրացման համար, և ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են այդ գործընթացի մասը դառնալով»,— ընդգծել է նա։

Պետքարտուղարը շեշտել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնելու ձգտումը դարձել է երկկողմ այցին զուգահեռ «C5+1» ձևաչափով հանդիպում անցկացնելու պատճառը։

«Համոզված եմ, որ այս ամենը լոկ հիմքն է, որի վրա մենք մտադիր ենք կառուցել հետագա համագործակցությունը։ Մենք շատ ավելին անելու ցանկություն ունենք։ Սա ոչ թե ավարտն է, այլ միայն սկիզբը»,— հայտարարել է Ռուբիոն։

Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուզբեկստան հնարավոր այցի մասին հարցին՝ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա տարվա ընթացքում դիտարկել այցի հնարավոր ժամկետները։

«Կարծում եմ, որ հնարավորության դեպքում նախագահը կցանկանար այստեղ լինել։ Նա ինքն էլ է այդ մասին ասել։ Այդուհանդերձ, նրա անունից չեմ կարող խոսել այցերի հստակ ժամանակացույցի վերաբերյալ»,— հավելել է նա։

02:36 19/10/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Արարատ Միրզոյանը և Խալեդ էլ Էն
Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախ Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am