Երևույթը, որի մասին խոսում եք, եղել է բոլոր ժամանակներում: Մինչև Ձեր պատգամավոր լինելը՝ Դուք եղել եք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ այդ օրենքն ընդունվել է դեռ 2017 թվականին։ Ուզում եմ իմանալ՝ եթե Դուք այս օրենքի նախագծի հեղինակն եք, ինչո՞ւ դա չեք արել Ձեր՝ նախարարի պաշտոնավարման շրջանում, ԱԺ-ում ՔՊ-ական Զարուհի Բաթոյանին է ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդադառնալով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
Նա թեմայի շրջանակում շարունակել է իր հարցադրումները:
«Քանի որ բռնությունը միայն ֆիզիկական չէ, այս օրենքի նախագիծն այստեղ ներկայացնելու համար կարո՞ղ է՝ Դուք էլ եք բռնության զոհ, ինչ-որ մեկը ձեզ ստիպել է, որ Դուք այս օրենքի նախագիծը ներկայացնեք։
Եվ վերջին հարցը՝ կարո՞ղ եք ասել, թե սուպերմարկետներից ընդհանուր քանի՞ ստորագրություն է հավաքվել այս նախաձեռնության շրջանակում»-նշել է Էդգար Ղազարյանը, որին ի պատասխան Զարուհի Բաթոյանն ասել է.
«Պարոն Ղազարյան, Դուք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ փորձեցիք, այսպես ասած, զոհականացնել ինձ, իսկ եթե ես նույնիսկ բռնության զոհ եմ, օրինակ, ի՞նչ կա դրա մեջ։ Նկատի ունեմ՝ Դուք ուզում եք այդ իմաստով ամոթանք տա՞լ ինձ։ Սա խիստ դատապարտելի վարքագիծ է և այդ իմաստով իմ նախաձեռնությունն իմ դիրքերը շատ ավելի դա կուժեղացներ, բայց որևէ մեկն ինձ չի ստիպել այս նախագիծը բերել:
Ինչ վերաբերում է 2019-20 թվականներին, երբ ես նախարար էի, այս հարցն ինձ հուզում էր և մենք վերանայել ենք նախագծերը, մշակումներ իրականացրել, քննարկումներ իրականացրել, ասեմ ավելին՝ մենք 2020 թվականից նաև իմ նախաձեռնությամբ սկսել ենք ֆինանսավորել ապաստարանները՝ բռնության զոհերի համար, սկսել ենք ֆինանսական աջակցություն տրամադրել բռնության զոհերին և խորհրդատվական տեղեկություններ: Այն ծրագրերը, որոնք այսօր Կառավարությունը հիմնականում անում է, դրանք մեկնարկել են 2020 թվականին, երբ ես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էի»-նշել է Բաթոյանը:
Հոկտեմբեր
Մարտ
Հուլիս
Դեկտեմբեր
Հոկտեմբեր
Մարտ
Հուլիս
Դեկտեմբեր

