Կա՛մ ընդդիմությունն ինձ կհեռացնի, կա՛մ ես կհեռացնեմ ընդդիմությանը․ Փաշինյանի վերջնագիրը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նոյեմբերի 19-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում, կրկնել է խորհրդարանական ընդդիմադիր ուժերին ուղղված իր առաջարկը։

Ավելի վաղ Փաշինյանը հանդես էր եկել գաղափարով, ըստ որի՝ Սահմանադրության նախագիծն ընդդիմության համաձայնությամբ դրվում է հանրաքվեի, և եթե ժողովուրդն ասի «ոչ», ինքը հրաժարական կտա։ Իսկ եթե ժողովուրդն ասի «այո», Փաշինյանը խաղաղության գործընթացը կհասցնի տրամաբանական ավարտին և հաջորդ ընտրություններում այլևս չի հավակնի վարչապետի պաշտոնին, ինչն ընդհանուր առմամբ ինքնին աննախադեպ կլիներ կառավարման ժամկետների առումով։ Այսինքն՝ առաջարկվում է սցենար, որի դեպքում Փաշինյանն ամեն պարագայում հեռանում է պաշտոնից։ Հենց սրա վրա շեշտը դնելով՝ նա պահանջում է ընդդիմության համաձայնությունը՝ պատճառաբանելով, թե դրանով նրանք կապացուցեն, որ ցանկանում են իր հեռացումը, այլ ոչ թե որևէ այլ բան։ «Եթե նրանք ինձ չհեռացնեն, ես նրանց կհեռացնեմ»,– բազմանշանակ խոստացել է Փաշինյանը։ Հստակեցնող հարցին, թե հատկապես ինչպես է պատրաստվում դա անել, վարչապետը պարզաբանել է, որ եթե ընդդիմությունը մերժի առաջարկը, դա կնշանակի, որ այն խոչընդոտում է խաղաղության օրակարգին, և այդ դեպքում իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների։ Ինչպես պարզվել է, Փաշինյանին ինչ-որ բան հուշում է, որ ԱԺ-ում ներկայումս ներկայացված երկու քաղաքական ուժերը խորհրդարան չեն անցնի։

Միևնույն ժամանակ նա «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններից պահանջել է պատասխանել այն հարցերին՝ արդյոք նրանք հետապնդում են միացյալ Հայաստանի գաղափարը, թե ոչ, և արդյոք պահանջում են հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու ընդհանրապես Ադրբեջանից փախստականների վերադարձը։

Հարցին, թե երբ է պատրաստվում ուղերձով դիմել ազգին, Փաշինյանը հայտնել է, որ տեքստը դեռ գրված չէ, իսկ ուղերձը կհրապարակվի ամենահարմար պահին։

Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ վերջերս կայացած հանդիպման թեմատիկայի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ աշխատանք է տարվում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և ողջ միջազգային հանրության հետ՝ ընդհանուր ըմբռնում ձևավորելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ տեղի ունեցողն իր մասշտաբներով ավելի մեծ է, քան Հայաստան–Ադրբեջան ձևաչափը։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո իր հետագա քաղաքական կարիերային, Փաշինյանը նկատել է, որ տրամաբանական կլինի, եթե «ՔՊ» նախագահի պաշտոնը զբաղեցնի վարչապետի թեկնածուն։ Նա միանշանակ չի խոսել քաղաքականությունից հեռանալու մասին՝ տրվելով փիլիսոփայական դատողությունների, թե ընդհանրապես ինչ է նշանակում հեռանալ քաղաքականությունից, և արդյոք հարցազրույցը կարող է դիտարկվել որպես քաղաքական գործունեություն։

02:52 19/11/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Հայաստանից տեղեկություն ենք սպ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների գտ Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Հայաստանից տեղեկություն ենք սպ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների գտ Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am