ՀՀ-ում ծնված Գևորգ Գրիգորյանը ՌԴ-ում դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման՝ ռшզմական «ֆեյքերի» համար

Երկրորդ արևելյան օկրուգային զինվորական դատարանը Հայաստանում ծնված, Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող 23-ամյա Գևորգ Գրիգորյանին դատապարտել է 9,5 ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում։ Երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել համացանցում նրա գրած մեկնաբանությունների պատճառով, հայտնում է «Медиазона»-ն՝ վկայակոչելով նրա ծանոթներից մեկին, որը ցանկացել է անանուն մնալ։

Անդրբայկալյան երկրամասում բնակվող Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ռազմական «ֆեյքեր» տարածելու, նացիզմն արդարացնելու, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր անելու մեղադրանքներով։

Ըստ պարբերականի զրուցակցի՝ երիտասարդին ձերբակալել են 2025 թվականի հունիսին, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Քրեական հետապնդման առիթ են դարձել հայկական առցանց հարթակներում արված մեկնաբանությունները, որոնցում Գրիգորյանը, մասնավորապես, գրել է, թե «Հիտլերը պետք է նրանց բոլորին ոչնչացներ», և որ Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կարող են մտնել Հայաստան։

Գրիգորյանի ծանոթը պատմել է, որ նա նման մեկնաբանություններ է թողել՝ վրդովված լինելով այն հանգամանքից, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ Ռուսաստանը Հայաստանին օգնություն չի ցուցաբերել։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ձերբակալությունից հետո պնդել է, որ Գրիգորյանը վիրավորական ձևակերպումներով մեկնաբանություններ է հրապարակել և բացահայտ աջակցել նացիստական գաղափարախոսությանը։

Սկզբում երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել նացիզմն արդարացնելու և ատելություն հրահրելու համար: Իսկ գործը նախատեսվում էր քննել Չիտայի Կենտրոնական շրջանային դատարանում։

Ավելի ուշ մեղադրանքների շրջանակն ընդլայնվել է, և 2026 թվականի օգոստոսին գործի նյութերը փոխանցվել են Երկրորդ արևելյան օկրուգային զինվորական դատարան։

Չնայած մեղադրանքի խստացմանը՝ Գրիգորյանը շարունակել է մնալ տնային կալանքի տակ։ Նրա ծանոթի պատմելով՝ հարազատները մինչև վերջին պահը հույս են ունեցել, որ նա կխուսափի իրական ազատազրկումից։ Պետական մեղադրողը նրա համար պահանջել է տասը տարվա ազատազրկում։

Նշվում է, որ Գրիգորյանն ընդունել է մեղքը և զղջացել։

02:57 30/10/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գ
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:Ծանրամարտի Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային պայքարում Եվրոպայի Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գ
Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:Ծանրամարտի Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային պայքարում Եվրոպայի Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am