Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։

Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։

Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաեւ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին։

Ըստ նախնական տվյալների՝ լուծարված քոլեջում գրանցվել է դրամական մուտքերի և գանձապետական հաշիվ փոխանցված գումարների տարբերություն։

Խնդիրն այն է սակայն, որ նախաքննական այդ մարմինը համառորեն չի ուսումնասիրում հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են բոլոր ծախսերը, որոնց հիման վրա կարելի է ամբողջական ու սպառիչ պատկերացում կազմել ֆինանսական ծախսերի մասին։

Ասել է թե՝ քննչական մարմնի «բացահայտած» գումարը բացառապես հիմնված է մատնիչների հաղորդումների վրա՝ գլխավորությամբ Սյունիքի օրվա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, նրա տեղակալ Նարե Ղազարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։

Այսինքն՝ իրականացվում է հստակ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար։

Նախկին գլխավոր հաշվապահը ձերբակալվել ու կալանավորվել է միայն նրա համար, որ չի կարողացել Կարեն Լազարյանին արատավորող ապացույցներ հորինել, ինչպես նրանից ամիսներ շարունակ պահանջում էր Նարե Ղազարյանի ուղղորդմամբ գործող Արմինե Կոլյանը։

Ի վերջո Կարեն Լազարյանը «Սյունյաց երկրի» խմբագրի որդին է, ինչի համար էլ ամեն գնով պետք է պատժվի։

Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որ հղել է ՀՀ վարչապետին՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նաև այն բանի համար, որ ամիսներ շարունակ իր գլխավորած լրատվամիջոցում տեղեկատվություններ են հրապարակվել առերևույթ հանցագործությունների մասին՝ կապված Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի հետ, ով Աննա Հակոբյանի հովանավորյալն է և ունի վերպետական կարգավիճակ։

Հ․Գ․ Հայտնի է դարձել, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ին, անհայտ անուն-ազգանունով մի անձնավորություն, ներկայանալով իբրեւ քննիչ (առանց նրա պաշտպանին տեղեկացնելու), ներխուժել է քոլեջի նախկին հաշվապահի բանտախուց եւ պահանջել Կարեն Լազարյանի մասին՝ հանցավորություն պարունակող տեղեկություններ։

01:30 21/10/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Ինչու է 40 թիվը հատուկ տեղ զբա
Հայկական ավանդույթում երեխայի ծնունդից հետո և մարդու մահից հետո 40 օրը հատկացվում է առանձնահատուկ ժամանակաշրջանի։ Երկու Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...
Ամենաշատ դիտված նյութեր

Հոկտեմբեր

Քաղաքականություն
Ինչու է 40 թիվը հատուկ տեղ զբա
Հայկական ավանդույթում երեխայի ծնունդից հետո և մարդու մահից հետո 40 օրը հատկացվում է առանձնահատուկ ժամանակաշրջանի։ Երկու Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am