ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տրանսպորտային երթուղու նախագծի առաջմղման նպատակով տեխնիկական պլանավորման եռակողմ խմբերի ստեղծման մասին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված՝ երկրների եռակողմ հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ այս տարանցիկ երթուղին կդառնա երեք երկրների պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և տեխնիկական փորձագետների համատեղ աշխատանքի առարկան։ Նախաձեռնության նպատակն է նպաստել երկարաժամկետ կայունությանը, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածությանը և առևտրային բարգավաճմանը։ Նախագիծը նաև կոչված է ամրապնդելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի դրույթները։

«Կողմերը պայմանավորվել են ստեղծել պլանավորման առաջին երկու եռակողմ խմբերը, որոնք կզբաղվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման հարցերով։ Նրանց աշխատանքը կարևոր քայլ կդառնա բարդ տեխնիկական հարցերի լուծման և նախագծի իրականացման հաջորդ փուլերին անցնելու ուղղությամբ՝ ներառյալ դրա միացումը տարածաշրջանային այլ ենթակառուցվածքներին։

Մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հնարավորինս շուտ գործարկելու TRIPP նախագծով նախատեսված բոլոր մեխանիզմները», - ասվում է հաղորդագրության մեջ։

10:39 07/11/2026
Ամենաշատ դիտված նյութեր

Նոյեմբեր

Քաղաքականություն
Երևանում բացվել է Գյոթե ինստիտ
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են Ավելին...

Մարտ

Քաղաքականություն
«Շատ լավ և արդյունավետ քննարկո
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», գրել է ԱՄՆ նախագահ Դոնա Ավելին...

Հուլիս

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու Ավելին...

Դեկտեմբեր

Քաղաքականություն
«Ի՞նչն է անհասկանալի». Վլադիմի
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-ժամանոց մեծ ասուլիս տվեց «առանց երկար նախաբանի»։ Կորոնավիրուսի պատճառով լ Ավելին...

Korrespondent.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Korrespondent.am