Սադարակի առեղծվածը. Բաքուն «բնավորությու՞ն է բացահատում» թե՞ Էրդողանն է հաստատում Նախիջեւանի նկատմամբ իրավունքը

Ղեկավարվելով սահմաանդրության 141-րդ հոդվածով, որոշում եմ Նամիկ Ջահիդզադեին նշանակել Նախիջեւանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանի գործադիր իշխանության ղեկավար,- ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության տեքստում, որ փոխանցում են Բաքվի լրատվամիջոցները: Իլհամ Ալիեւը նման որոշում ընդունել է Թուրքիա այցի եւ այդ երկրի նախագահ Էրդողանի հետ դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ օրը:

Վարչականորեն Սադարակի շրջան Նախիջեւանի պրոտեկտորատային տարածքում ձեւավորվել է հետխորհրդային շրջանում: Աշխարհագրական առումով դա Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով անկախ Հայաստանից բոլշեւիկյան զորքերի կողմից օկուպացված Նախիջեւանը Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանին թողած այն տարածքն է, որ նախկինում ԽՍՀՄ-Իրան սահման էր, իսկ հետագայում վերածվել է հայ-թուրք-ադրբեջանական եռանկյունու, որտեղ, ըստ էության, հատվում են Իրան-Հայաստան եւ Նախիջեւան-Թուրքիա կոմունիկացիաները:

Վարչականորեն ինչու՞ է առանձնացվել Սադարակի շրջան՝ կարելի է բացատրել Նախիջեւանի ընդհանուր, պատմա-քաղաքական ամբողջությունը վերաբաժանելու եւ պատմական Հայաստանի այդ նահանգը վերջնականապես յուրացնելու մտադրվածությամբ: Բաքվի մամուլը տեղեկություն է փոխանցում, որ Ալիեւի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահն օրակարգային է դրել երկու երկրների միջեի ապրանքաշրջանառության տարեկան ծավալները տասներեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակը:

Թուրքիան եւ Ադրբեջանը ցամաքային սահման եւ մաքսային կետ ունեն Սադարակի շրջանում, որ սահմանակից է Հայաստանին: Վերջին մի քանի ամիսներին սահմանի այդ հատվածում իրավիճակը հարաբերակոներն կայուն է, բայց թարմ է տպավորություն, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում էր ոչ միայն հայկական դիրքերը, այլեւ Երասխ բնակավայրը: Այդ շրջանում գործադիր իշխանության ղեկավարի փոփոխության ի՞նչ անհրաժեշտություն կար: Կարդրային նշանակումը բացառապես ներքին քաղաքական շարժառիթներ ունի՞:

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին բազմանշանակ հայտարարել է, որ «Հայաստանի դեմ նոր պատերազմի հրահրումն անհանգստացնում է ոչ միայն Ադրբեջանի ընդդիմությանը, այլեւ Թուրքիայի նախագահ Էրդողանին»: Իշխանամերձ լրատվամիջոցի գնահատմամբ՝ «Ադրբեջանը մշտապես Ռուսաստանի հետ լինելու որոշում է ընդունել»: Մեկնաբանի հայացքով, որ, անկասկած, պետական քաղաքականության դրսեւորում է, մի շարք սկզբունքային հարցերում Մոսկվայի եւ Բաքվի մոտեցումները նույնական են:

Ի՞նչ տեղեկացվածություն ունի ԱԺՃ առաջնորդը, երբ ասում է, որ «Հայաստանի դեմ նոր պատերազմի հրահրումն անհանգստացնում է նաեւ Թուրքիայի նախագահին»: Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում Իլհամ Ալիեւը Հայաստանի հետ սահմանին իրավիճակ չսրելու խոստում տվե՞լ է, այդ հավաստիացումը չի՞ տեղավորվում այլ կենտրոնի հետ «մշտապես նույնական» մնալու անհրաժեշտության տիրույթում: Սադարակի գործադիր իշխանության ղեկավարն, իհարկե, քաղաքական որոշումներ ընդունող չէ: Բայց նրա փոփոխությունը, կարծես, ուշադրությունից չպետք է դուրս թողնել: Նախիջեւանի հետ Ալիեւը խնդիրներ ունի, որ միջնորդավորված են էքսկլավի նկատմամբ Թուրքիայի իրավունքի եւ Բաքվի հավակնությունների խորքային հակ

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles