Ռոնալդուն խոսել է «Ալ-Նասրում» իր ապագայի մասին

«Ալ-Նասրի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հասկացրել է, որ մտադիր չէ լքել սաուդյան ակումբը և վճռական է հաջորդ մրցաշրջանում առաջին գավաթը նվաճելու հարցում:

Ռոնալդուի թիմն այս մրցաշրջանում մնացել է առանց գավաթների՝ զիջելով տիտղոսի համար պայքարում «Ալ Իթիհադին»:

«Ես երջանիկ եմ, ցանկանում եմ և կշարունակեմ խաղալ այստեղ: Իմ կարծիքով, եթե նրանք շարունակեն այն աշխատանքը, որը ցանկանում են անել, ապա առաջիկա հինգ տարում Սաուդյան Արաբիայի առաջնությունը կարող է մտնել աշխարհի թոփ 5 լիգաներ։

Ես հույս ունեի ինչ-որ բան հաղթել այս մրցաշրջանում, բայց չարեցինք: Բայց շատ դրական եմ տրամադրված ու վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի ու կգնա դեպի լավը։ Եկեք հավատանք դրան և աշխատենք այս ուղղությամբ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Սաուդյան Արաբիայի առաջնության մամուլի ծառայությունը։

38-ամյա պորտուգալացին հունվարի 2-ին է միացել «Ալ-Նասրին»: Ակումբի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles