Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակիչում է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի որակավորման փուլում Դավթյանը հավաքեց 15,116 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ:

Հայ մարմնամարզիկը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles