Ինչպես է հայ ազգը դուրս գալու Զարեհ Սինանյանի «լավության» տակից

Այսօր հերթական ճեպազրույցով է հանդես եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Սակայն ճեպազրույցը այդպիսին կարելի է կոչել միայն բավական վառ երևակայություն ունենալու դեպքում, քանի որ Սինանյանը լրագրողների հարցերի կեսին չկարողացավ պատասխանել օբյեկտիվ պատճառներով՝ չէր տիրապետում տվյալներին, որոնց պարտավոր էր տիրապետել ի պաշտոնե: Իսկ հարցերի մյուս մասը, որոնք այնքան էլ հաճելի չէին Սինանյանի ականջին, մնացին անպատասխան, քանի որ, ըստ հանձնակատարի, իր մտքի գոհարները միևնույն է լրագրողներն ի վիճակի չեն ճիշտ ըմբռնել, վերլուծել և մարսել:

Ճեպազրույցի ընթացքում Սինանյանը մի պահ բորբոքվեց և սկսեց թվարկել այն եկամտաբեր պաշտոնները, որոնցից հրաժարվել է Հայաստան տեղափոխվելու և հանձնակատարի պաշտոնը ստանձնելու համար: Կարելի է մտածել, որ ժողովուրդն էր ընկել Սինանյանի ոտքերը և պարզապես աղաչում էր, որպեսզի վերջինս գնա նման լրջագույն զոհաբերության, եթե, իհարկե, հայրենիքին ծառայելը կարելի է զոհաբերություն անվանել: Սակայն Սինանյանի համար դա թերևս այդպես է, հակառակ դեպքում իր քայլը որպես լավություն չէր ներկայացնի: Դժվար է, իհարկե, ասել, թե ում է լավություն արել Հայաստան-սփյուռք հարաբերությունները զրոյական մինիմում հասցրած, սփյուռքի կողմից տոտալ կերպով մերժված, սեփական լիազորություններին պատշաճ կերպով չտիրապետող պաշտոնյան, սակայն անգամ եթե դա դիտարկվում է որպես լավություն, ապա, հաշվի առնելով վերը թվարկածը, կարող ենք ասել՝ շնորհակալություն «լավության» համար, պարոն Սինանյան, կարող եք վերադառնալ …

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles