Բայդենը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը հեռախոսով շնորհավորել է Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորել է նախագահ Էրդողանին ընտրություններում հաջողությունների համար և մաղթել, որ ընտրությունների արդյունքները նպաստավոր լինեն թուրք ժողովրդի համար», — ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքական գործիչները նաեւ ընդգծել են, որ «Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն էլ ավելի են կարեւորվում տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների պայմաններում»։ Կողմերը պայմանավորվել են էլ ավելի զարգացնել համագործակցությունը։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles