Անորոշություն՝ «անկլավների» հարցում. ՔՊ-ականները միմյանց հակասում են

Այն բանից ի վեր, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում քննարկվում են նաև այսպես կոչված՝ անկլավների հարցը, հայաստանյան պաշտոնյաները հանդես են եկել իրարամերժ հայտարարութուններով և պնդումներով:

Դիցուք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ իրավական հիմքով անկլավների հարց գոյություն չունի: «Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյություն ունի, այդ փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», — ասել էր ԱԽ քարտուղարը։

Այսօր, սակայն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փոքր-ինչ այլ շեշտադրումով է անդրադարձել այս հարցին: Նա, մասնավորապես, նշել է․ «Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենա այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունի իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»:

Ի վերջո, անկլավների մասով կա՞ն իրավական հիմքեր, թե դրանք բացակայում էին, սակայն նոր են ի հայտ եկել և դրանց մասին տեղյակ չէ ԱԽ քարտուղարը, սակայն քաջատեղյակ է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սանոսյանը…

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles