Երեկ հայ պաշտոնյայի թողտվությամբ թուրքը մեր սրբավայրն էր ապականում, այսօր՝ հայրենիքն ամբողջությամբ

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորհրդային տարիներին հայկական սահմանամերձ գյուղերից մեկում մի կիսավեր եկեղեցի կար, որի մեջ թուրք հովիվը անասուն էր պահում: Օրերից մի օր գյուղի դպրոցի տնօրենը թուրքից պահանջեց անասունները հանել եկեղեցուց: Հաջորդ օրը տնօրենին կանչեց ազգությամբ հայ շրջկոմի առաջին քարտուղարը և նրան ազատեց աշխատանքից… Հետո պարզվեց, որ թուրք հովիվը հայկական եկեղեցին գոմի էր վերածել հենց նույն այդ հայ պաշտոնյայի թույլտվությամբ…

Այս պատմությունը, թերևս չհիշեի, եթե այսօր մենք չունենայինք ավելի դաժան իրականություն, քան այն, ինչ ունեինք այդ դեպքի հետ կապված… Երեկ հայ պաշտոնյայի թողտվությամբ թուրքը մեր սրբավայրն էր ապականում, իսկ այսօր արդեն՝ Հայրենիքն ամբողջությամբ…»,- գրել է նա։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles