Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից` Հայաստանի առաջնության «Փյունիկ»-ի դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

«Սիրելի ֆուտբոլային հանրություն և ոչ միայն, ցանկանում եմ ներողություն հայցել Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Որքան էլ որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, մենք՝ մարզիչներս, պետք է ձգտենք կառավարել մեր նյարդերը՝ թույլ չտալու համար, որ տեղի ունենան նմանօրինակ միջադեպեր: Եվս մեկ անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը միջադեպի համար և մաղթում դիտարժան խաղեր առաջնության մնացած հատվածում»,- ասված է տարածված հաղորդագրությունում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Փյունիկ»-«Նոա» խաղի ժամանակ ակումբների մարզիչների` Եղիշե Մելիքյանի և Ռոբերտ Արզումանյանի միջև բախում էր տեղի ունեցել: Նրանց բաժանել էին մարզադաշտի այդ հատվածում գտնվող սպասարկու անձնակազմը և ակումբների ներկայացուցիչները:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles