Իրանը շարունակում է պատասխան հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը հրթիռային հարվածների չորրորդ ալիքն է սկսել Իսրայելի տարածքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իսրայելի երկու խոշորագույն քաղաքներում՝ Թել Ավիվում և Երուսաղեմում, հնչել են օդային հարձակման ազդանշաններ, բնակիչները շտապել են ապաստարաններ։ Զինվորականները հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են։

«Վերջին ժամերին Իրանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի պետության վրա, որոնցից մի քանիսը հաջողվել է որսալ», — հայտնել են Իսրայելի զինվորականները։

Նշվում է, որ փրկարարական խմբեր են աշխատում երկրի տարբեր հատվածներում։

The Jerusalem Post-ը հաղորդել է, որ Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 63-ը՝ վիրավորվել։

Tasnim-ի հաղորդմամբ՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի քանի պայթյուն է լսվել։ Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկու արկ է ընկել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի բազան՝ կործանիչներով և տրանսպորտային ինքնաթիռներով։

Իրանական զինվորականները մտադիր են ուժեղացնել Իսրայելի վրա հարձակումները և պատրաստ են հարվածել Մերձավոր Արևելքում տեղակայված այն երկրների բազաներին, որոնք կորոշեն պաշտպանել հրեական պետությունը, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *