Չի կարելի Երևանից գալ, Գյումրին դարձնել քաղաքական թատերաբեմ, եթե նպատակը Գյումրին չէ, այլ 2026-ի ընտրությունները, դա շատ վատ է. Շիրակի մարզպետ

Ես չէի ասի, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը լարված է, Գյումրիի հետ կապված միշտ գույները շատ են խտացնում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում նախընտրական պրոցեսներ են, այնտեղ որևէ լարվածություն չկա: «Թե ինչքանով են այդ պրոցեսները դուրեկան կամ ոչ դուրեկան՝ կասեն գյումրեցիները։ Ես կարող եմ ասել՝ գյումրեցուն հարիր է կազմակերպել ընտրությունները և խոսել այն, ինչը հարիր է գյումրեցուն։ Գյումրու ընտրությունները պետք է տարբերվեն իրենց բարի լինելով: Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ իր կոչերին չեն հետևել ՔՊ-ականներ Քնարիկ Հարությունյանն ու Էմմա Պալյանը, ով նաև ԱԺ պատգամավոր է, քանի որ ատելության խոսք է տարածում, գռեհիկ բառապաշարով են հանդես գալիս՝ մարզպետը պատասխանեց. «Մեր գործընկերները, ինչպես նաև մյուս թեկնածուներն ունեն իրենց խոսույթը և պարբերաբար անում են քաղաքական հայտարարություններ։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այդ քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել և տանել անձնական դաշտ։

Մարզպետը նշեց, որ չի կարելի Երևանից գալ, Գյումրին դարձնել քաղաքական թատերաբեմ, խառնել ու հետ գալ:

«Ի նկատի ունեմ այն ուժերին, որոնք Գյումրի մտել են քաղաքական նկատառումներով՝ 2026 թվականի ընտրությունների համար, ոչ թե Գյումրիում ընտրությունները կազմակերպելու կամ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար:

Եթե նպատակը Գյումրին չէ, այլ նպատակը 2026 թվականի ԱԺ-ն է, դա շատ վատ է, որովհետև Գյումրին, գյումրեցին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը խաղաքարտ չէ, հետագայում օգտագործելու համար: Դարձնել խաղաքարտ Գյումրին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը հետագայում այլ դիվիդենտներ շահելու համար, ես որպես գյումրեցի ասում եմ՝ անթույլատրելի է, վստահ եմ՝ գյումրեցին դա տեսնում է»,-հայտարարեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *