Սամվել Կարապետյանը Forbes-ի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2025» վարկանիշում զբաղեցրել է 2-րդ տեղը

Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2025» վարկանիշում զբաղեցրել է 2-րդ տեղը: Նրա գլխավորած «Տաշիր» ընկերությունների խմբի՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամուտը 2024-ին հասել է 685 մլն դոլարի՝ 2023-ին գրանցած 640 մլն դոլարի համեմատ:

Ընկերությանը պատկանում է «Ռիո» առևտրի կենտրոնը Մոսկվայի Դմիտրովսկոյե Շոսսեում, Kvartal West խառը օգտագործման համալիրը և Novotel Moscow City-ը:

Իսկ առաջատարն ադրբեջանցիներ Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովն են, որոնց «Կիևսկայա Պլոշչադ» ընկերության եկամուտը եղել է 2 մլրդ դոլար:

Ընդհանուր առմամբ, «Ռուսական անշարժ գույքի արքաները 2025» վարկանիշում ներառված է 30 ընկերություն. 26-րդ տեղում Դավիթ Ամարյանի Balchug Capital-ն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *