Մասկը USAID-ը անվանել է հանցավոր կազմակերպություն, եւ ժամանակն է, որ «այն մահանա»
ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։ «USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մահանա»,- գրել է նա X-ում: «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան»,- ավելացրել է SpaceX-ի հիմնադիրը: Ավելի վաղ Associated Press-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ USAID անվտանգության ծառայության երկու ղեկավարներ DOGE-ի հետ կոնֆլիկտի պատճառով ուղարկվել են վարչական արձակուրդի. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը գաղտնի տեղեկատվություն տրամադրել: Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ վարչական արձակուրդ են
[...]