Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը կոպիտ կերպով է նկարագրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) որոշ ծրագրեր։ Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա թվարկել է մի քանի ծրագրեր, որոնք խիստ առարկություններ են առաջացրել ԱՄՆ ներկա վարչակազմի կողմից՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ: Մամուլի խոսնակը, մասնավորապես, նշել է Սերբիայում ռասայական եւ բազմազանության, հավասարության եւ ներառականության ընդլայնման ծրագիրը, որն արժեցել է 1,5 մլն դոլար, Կոլումբիայում «տրանսգենդեր օպերայի» բեմադրությունը, որը ֆինանսավորվել է 47 հազար դոլարի չափով, եւ 32 հազար դոլարի հատկացումը Պերուում տրանսգենդեր կերպարներով կոմիքսների թողարկման համար: «Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց որպես հարկատու ես չեմ ուզում, որ իմ դոլարները վատնվեն նման հիմարությունների վրա: Եվ ես գիտեմ, որ ամերիկացի ժողովուրդը նույնպես չի ցանկանում դա: Եվ [ԱՄՆ] նախագահ Թրամփը հրահանգել է Իլոն Մասկին անել դա դաշնային կառավարությունում խարդախությունները, վատնումները եւ իշխանության չարաշահումներն արմատախիլ անելու համար»,- ասել է Լիվիթը: Նրա խոսքով՝ «վերջին մի քանի տարիների ընթացքում USAID-ում տեղի է ունեցել «վատ բան, [իշխանության չարաշահում]»: Կազմակերպությունն իր աշխատանքում ունեցել է «խելահեղ առաջնահերթություններ», համոզված է Լիվիթը։ Մամուլի խոսնակը հերքել է այն միտքը, որ Մասկը կարող է գիտելիքներ եւ փորձ չունենալ՝ USAID գործունեությունը համարժեք գնահատելու համար։ «Առաջին հերթին, Իլոն Մասկը գործարար է, որը հազվադեպ է հանդիպում մեկ
[...]